Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իրանը գցում է նավթի ընկած գինը

Իրանը գցում է նավթի ընկած գինը
19.01.2016 | 12:19

Իրանի կառավարությունը հավանություն է տվել օրական 500 հազար բարել նավթ արդյունահանելու որոշմանը՝ հաղորդել է Reuters-ը, հղում անելով նավթային արդյունաբերության փոխնախարար Ռոկնոդին Ջավադին: «Իրանը ի վիճակի է հանույթը հասցնել օրական 500 հազար բարելի՝ միջազգային պատժամիջոցները հանելուց հետո: Հրամանագիրն արդեն ստորագրվել է»՝ ասել է փոխնախարարը: Rambler News Service-ը կարծում է, որ հանույթի մեծացման համար Իրանը կարիք ունի արտասահմանյան ներդրումների, իսկ դա ժամանակ է պահանջում: Իտալական էներգետիկ Eni ընկերությունը նկատել է, որ Իրանին պետք է 150 միլիարդ դոլար: Իրանի պատժամիջոցների վերացումից հետո նավթի գնանկումը համաշխարհային շուկայում մեծացել է: ՕՊԵԿ-ի նավթի գինը հասել է բարելի դիմաց 24,74 դոլարի, որ նվազագույնն է վերջին 13 տարում:
Հունվարի 16-ին ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մեհդի Ասալին ասել է, որ Իրանը չի սահմանափակի իր նավթարդյունահանումը: «Նախ՝ արդյունահանումը կհասնի օրական 500 հազար բարելի, իսկ հետո՝ ևս 500 հազար»,- բացատրել է Ասալին: BP-ի տվյալներով՝ Իրանի նավթի օրական միջին արդյունահանումը 3,6 միլիոն բարել է:

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ